Ամուսինս մեկնել է խոպան, 4 տարի կլինի, որ տեղեկություն չկար նրանից. երեկ ռուս կնոջ հետ նկար էր գցել ու գրել՝ «իրական երջանկություն»

Մարինեն ծայրահեղ ծանր վիճակում է ապրում: Երկու անչափահաս երեխաների մայր է, որոնցից մեկը արդեն 12 տարեկան է բայց հիմա դպրոց չի գնում: Մոր խոսքով երեխայի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, ու երեխան ինքնուրույն չի կարողանում գնալ դպրոց: Երեխայի հետ մեկը պարտադիր պետք է լինի դպրոցում:

boy

Ամուսինը մեկնել է արտագնա աշխատանքի, արդեն 4 տարի է, որ նրանից տեղեկություն չունի: Միայ երեկ է իմացել, որ նա նորից է ամուսնացել: Ինքը չի կարող աշխատել, քանի որ երեխայի առողջական խնդիրներից հետո, միայն նրա հետ է անցկացնում, փոքր աղջկան տալի է մանկապարտեզ, որ հասցնի մնացած գործերը անել:

2554136

Միայն նպաստով ու թոշակով ապրող կինը, ձեռքի լավ շնորք ունի, կարողանում է ասեղնագործել ու կարել: Եթե նման աշխատանք լինի, որը կարողանա տանը անել, ապա սիրով կլծվի այդ աշխատանքին: Ամուսնուց հույսեր չունր, որ երբևէ նորից կգա, քանի որ նա համոզված է, որ ամուսինը նոր ընտանիք է այնտեղ ստեղծել ու փախել է, իր գլուխը ազատելու համար: Մարինեն իրեն ուժեղ կին է համարում, կարծում է, որ Աստված մի օր կտեսնի իր տառապանքները ու կօգնի դուրս գալ այդ դժվարությունների միջից: