Կիևը պնդում է, որ ռուսական կողմի հարվածից կործանվել է աշխարհի ամենամեծ տրանսպորտային ինքնաթիռը

Հայտնի են դարձել Կիևի մերձակայքում, Գոստոմելի օդանավակայանում գտնվող աշխարհի ամենամեծ «Մրիա» տրանսպորտային ինքնաթիռի ոչնչացման մանրամասները։

6347858685

Ռուսական Առաջին ալիքը հայտնում է` աշխարհում միակ ԱՆ-225 օդանավը ոչնչացվել է ուկրաինական հրետանու կողմից, որը գնդակոծել է ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող Գոստոմելի օդանավակայանը։ Արկերն ընկել են օդանավարան, որտեղ պահվում էր «Մրիա» ԱՆ-225–ը։Ավելի վաղ հսկայի ոչնչացման մասին տեղեկությունը հաստատել էր «Ուկրօբորոնպրոմը»։Ինքնաթիռի վերականգնումը 3 մլրդ դոլար կարժենա։

457658989

Ինքնաթիռը ստեղծել են «Բուրան» տիեզերական մաքոքի տեղափոխման համար։ «Մրիան» սկսել են շահագործել 1989 թվականին։ Ինքնաթիռը կարող էր 150-200 տոննա բեռ տեղափոխել։ Ուկրաինայի անկախության տարիներին «Մրիան» շահագործում էր «Անտոնով» պետական ընկերության «Անտոնովի ավիաուղիներ» դուստր ձեռնարկությունը։ Վերջին անգամ օդ էր բարձրացվել 2020 թվականի մարտին։