Այսչափ անհաջող ֆոտոշո՞փ, սա Քիմից չէր․ երկրպագուների մեծ աղմուկից հետո, նա հեռացրեց այն (ֆոտո)

Քիմ Քարդաշյանը ստիպված է եղել Ինստարամից ջնջել լուսանկարը, որում պատկերված էր լողազգեստով․ հետեւորդները նկատել էին, որ նա լուսանկարը խմբագրելիս չափն անցել է։  

kim-kardashian

Լուսանկարում հեռուստաաստղը կրում է իր Skims ապրանքանիշի սեւ լողազգեստն ու քայլում է լողափին։ Սակայն երկրպագուներն ուշադրություն են դարձել, որ Քիմ Քարդաշյանի ոտքերից մեկն անբնական կերպով է ֆոտոշոփ արված, քանի որ չափազանց նիհար տեսք ունի հեռուստաաստղի մարմնի մյուս հատվածների համեմատ։ Լուսանկարը ջնջվել է, սակայն սքրինշոթը հրապարակվել է Քիմ Քարդաշյանին նվիրված էջերում։

«Քիմ, ի՞նչ է պատահել ոտքիդ հետ», «Քիմ, Քիմ, Քիմ, աջ ոտքդ, կարծես․․․»,- արձագանքել են օգտատերերը։ Նրանք նաեւ զարմանք են արտահայտել, որ Քիմ Քարդաշյանը հնարավորութուն ունի մի քանի լուսանկար պարունակող հրապարակումից ջնջել ընդամենը մեկը, թեեւ սովարական օգտատերերը նման հնարավորություն չունեն։

kim

«Չեմ կարող հավատալ, որ Քիմ Քարդաշյանը նման իշխանություն ունի, որ կարող է ջնջել հրապարակման լուսանկարներից մեկը, որովհետեւ այս սխալ էր խմբագրված։ Այդ լուսանկարը հրապարակման մեջ այլեւս չկա։ Ես եւս ցանկանում եմ այդպիսի իշխանություն ունենալ»,- ասված է Քիմին նվիրված էջի հրապարակման մեկնաբանություններում։