amusin

Արմենուհին ողջ օրը միայն աշխատում էր։ Զարմանալի է, բայց կինը հասցնում էր երեք տեղ աշխատել։ Նա առաջատար հաշվապահ էր, և իրականում շատերն էին ուզում, որ հենց նա զբաղվեր իրենք գործերով։ Արմինեն հիմնականում ընդունում էր առաջարկները, քանի որ քաջ գիտակցում էր՝ երկու երեխաներին ինքն է պահում։

Ամուսինը՝ Արմանը, ողջ օրն անցկացնում էր բազմոցի վրա։ Երբեմն կարող էր երեխաներին դպրոցից տուն ուղեկցել, և երբեմն էլ դժգոհել, որ ուտելիքն աղի է կամ անհամ։ Ուրիշ ոչինչ։

Մի հերթական օր էլ Արմենուհին որոշեց մի լավ դաս տալ Արմանին, քանի որ կռիվները երբեք չէին օգնում ու չէին դրդում տղամարդուն աշխատել, այլ ճիշտ հակառակը։

Մի առավոտ, երբ Արմանն արթնացավ, կարծեց, թե կինը կրկին աշխատանքի է, ու գնաց հյուրասենյակ՝ բազմոցին պառկելու ու քունը շարունակելու։ Սկաայն այնտեղ տեավ Արմենուհուն։ ՆԱ նստած էր բազմոցին ու ալիքներն էր թերթում։

-Աշխատանքի չե՞ս,- ապշած հարցրեց ամուսինը։

-Ոչ, բոլոր երեք աշխատավայրերիցս դուրս եմ եկել, իմ տարիքի կանանց արդեն իրենց ամուսիններն են հոգ տանում։

Արմանը ապշած նայում էր կնոջը․

-Այսի՞նքն։ Բայց չէ՞ որ ես չեմ աշխատում։

-Դե, ուրեմն պատրաստ ենք սովամահ լինել, ընտանիքի հոգսը միայն կինը չի կարող երկրա տանել։

Արմանն, ամեն բան կորցնելու վախից, աշխատանք գտավ։ Արմենուհին վերադարձավ հին աշխատանքնրին․ նա իրականում դուրս չէր էլ եկել, այլ միայն մի ազատ օր էր խնդրել՝ կարևոր հարցեր լուծելու համար։