Կիսուրիս ու կեսրարիս ուշք ու միտքը խորոված անելն ա. մի երկու բան ասեցի էն օրը, տեսեք կիսուրս ինչ պատասխանեց

Մեծ ընտանիքում եմ հարս գնացել: Լավ մարդիկ են, բայց շատ դժվար ա իրանց հետ կենցաղ կիսելը ու ապրելը:Ամբողջ օրը տունը լիքը մարդ կա, էդ տան դուռը չի փակվում: Ով ասես, երբ ասես մտնում դուրս  ա գալիս: Դա էլ հերիք չի կիսուրս ու կեսրարս անդադար միջոցառումմներ են կազմակերպում. Էլ խորոված են անում, էլ կոֆե խմելու են կանչում, էլ խաշ են դնում: Մի խոսքով մեր տանը միշտ մարդ կա, բոլորը գալիս ուտում-խմում են, էդ ամենը ինչը հետո պետք ա հավաքեմ լվամ:

Էս վերջում էլի խորոված էին արել կեսրարենքս ու հարևաններին էին կանչել, կերան, խմեցին, սաղ տունը հացի փշուրի մեջ կորցրեցին: Իրանց գնալուց հետո ուղիղ երկու ժամ տուն եմ հավաքել, մաքրել, լվացել: Նեռվայնացած կիսուրիս ասեցի.

— Մամ դե լավ էլի, ինչքան կարելի ա, անդադար մարդկանց կանչել, սաղ տունն ավիիրել անդադար, էդքան փող ծախսել ուտել-խմելու վրա: Մենք որ էդ ուտելիքի վրա ծախսած փողերը հավաքենք, մի հատ էլ տուն կարանք առնենք: Եվ հետո, ես արդեն էլ չեմ դիմանում անդադար սեղան հավաքելուն ու լվանալուն, ինձ ինչ հիշում եմ էս տանը, սեղան եմ դնում ու հավաքում:

Կիսուրս էլ շատ հանգիստ ձևով պատասխանեց.

— Աղջիկ ջան սա իմ ու կեսրարիդ դրած տունն ա, մենք շատ դժվար կյանքով ենք ապրել, հացի փող չենք ունեցել: Հիմա քիչ թե շատ լավ ենք ապրում, մենք ուրախ ենք, որ էսօր կարողանում ենք առատ սեղանով մարդկանց դիմավորելու ճանապարհել ու իրանց հետ ուրախանալ: Եթե քեզ դուր չի գալիս մեր տան դրվածքը, դու կարող ես տղայիս հետ գնալ առանձին ապրել ու քո տուն հյուր չընդունել, ոչ կգան, ոչ կուտեն, ոչ էլ կթափեն: Մեր տան վերքուդիրքը չի փոխվելու, մենք ուզում ենք ուրախ ապրել: