Մայրը երեխաներին պահելու համար գնացել է այս քայլին. հարազատները նրանից երես են թեքել

Գայանեի կյանքում ամեն բան շատ դժվար է ստացվել հենց ամենասկզբից: Ամուսնանալուց հետո 10 տարի երեխա չի ունեցել: Հետո, բարեբախտաբար, բժիշկների օգնությամբ նա զույգ տղաներ է ունեցել: Ամուսինը շատ աշխատող մարդ է եղել, ընտանիքը ոչ մի բանի խնդիր չի ունեցել: Խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ նրա ամուսինը hանկարծամահ եղավ:

gayane

Ընտանիքի ողջ հոգսը ընկավ Գայանեի վրա: Երիտասարդ կինը անչափահաս երեխաներին պահելու համար պատրաստ էր կատարել ցանկացած աշխատանք, բայց մայրը դեմ էր, որ նա գնա անասնապահությամբ զբաղվի: Գայանեն չի լսել ընտանիքի անդամներին: Հիամ նա հարևանների անասուններին տանում է հանդեր արածեցնելու, հետո երեկոյան նրանց հետ բերում:

village

Այս աշխատանքի համար նա ստանում է 150.000 դրամ աշխատավարձ: Նրա խոսքով գյուղում աշխատանք գտնելը շատ դժվար է, բացի անասնապահությունից, ուրիշ գործ չես գտնի: Նրա համար կարևորը իր երեխաներին սոված չթողնելն է: Ինքը չի ամաչում նման աշխատանք անելուց, կարիքը դրդում է մարդուն անել ցանկացած գործ, ընտանիքին սովից հետ պահելու համար: