Ինչպիսի՞ն է լինելու նոր կրկեսը. Մեր երազանքների կրկեսի բացման ժամկետները հստակ են

Տարիներ շարունակ մեր րեխաները հնարավորություն չունեցան այցելելու կրկես, քանի որ այն վերանորոգման մեջ էր գտնվում: Հիմա, վերջապես կարծես գործուն քայլեր են արվում կրկեսը վերաբացելու և ներկայացումներ տալու համար:

Circus

 Երևանի կրկեսը, որի շենքն ամբողջությամբ պատրաստ է, առաջիկայում զինվելու է լուսային և ձայնային բարձրորակ սարքավորումներով, 2500 հանդիսատեսի համար նախատեսված հատուկ նստարաններով:

Այս մասին այսօր լրագրողներին ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը:

«Հույս ունենք, որ մինչև տարվա վերջ կրկեսը շուքով կբացվի: Ես նաև Կրկեսային գործիչների միության նախագահն եմ, միության, որի անդամներն աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող արտիստներ են: Նրանք անդադար զանգում են, հետաքրքրվում, նշում, որ ցանկանում են ներկա լինել բացմանը: Բոլորս ենք շահագրգռված, որ կրկեսը շուտ բացվի»,-ընդգծեց նա:

krkes

Պետրոսյանը շեշտեց, որ այս տարիներին կրկեսի արտիստները մշտապես ելույթներ են ունեցել տարբեր հարթակներում, հանդես են եկել մի շարք բեմերում և լավ մարզավիճակում են: