Ո՞ր միջազգային կրթահամալիրն է իր մասնաճյուղը բացում Արցախում

Արցախի կրթության ոլորտի բյուջեն 2022-ին 2021-ի համեմատ ավելացել է 17.6 տոկոսով և կազմում է 17 միլիարդ 331 միլիոն 212 հազար դրամ։ 

artak-beglaryan

Կրթության որակի բարելավման նպատակով 2022 թվականի սեպտեմբերին Արցախում կհիմնվի «Անանիա Շիրակացի» միջազգային կրթահամալիր։

«Այն լինելու է Երևանում գործող կրթահամալիրի մասնաճյուղը։ Իրենց ամբողջ կրթական ծրագիրը, որը միջազգային բակալավրիատի մաս է կազմում, բերելու ենք Արցախ»,- նշեց Բեգլարյանը։

shirakaci

«Բյուջեի ավելացմամբ նախատեսվում է կրթության ոլորտի, այդ թվում` գիտության, մշակույթի, սպորտի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում` միջինը 20 տոկոսով, որոշ դեպքերում մի քիչ ավելի ցածր` կախված համամասնությունից և առաջնահերթություններից»,-ասաց նա։