Հայաստանում մեկ տարվա ընթացքում պակասել է կյանքից հեռացողների թիվը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեին։ Նախորդ տարի կյանքից հեռացել է 34 հազար 658, իսկ 2020–ին` 36 հազար 170։ Կյանքից հեռացել են ավելի շատ տղամարդիկ։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` նախորդ տարի կյանքից հեռացել է 17 հազար 601 տղամարդ, 17 հազար 57 կին։

Հայաստանում մահացածների թվով առաջատարը Երևանն է, որտեղ նախորդ տարի մահացել է 12 հազար 483 մարդ։ Հաջորդը Լոռու մարզն է, որտեղ մահացածների թիվը կազմել է 3263։Շիրակում 3031 մարդ, Արմավիրում`2793։ Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի՝ հիմնականում կյանքից հեռանում են են սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից։

Գրանցված մահացության դեպքերի կեսից ավելիի պատճառը եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է , իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները։Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2021 թվականին աճ կա, այդ պատճառով սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ մահվան դեպքերի պատճառների ցանկի առաջատար դիրքերում։