54756856

ԱՄՆ-ից Մոսկվա է մեկնել ՄԱԿ-ին առընթեր 12 ռուս դիվանագետ, որոնց ԱՄՆ-ը պերսոնա նոն գրատա է հայտարարել։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչությանը։

547568769

Ամերիկյան իշխանությունները Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության 12 աշխատակցի կարգադրել են մինչեւ մարտի 7-ը հեռանալ երկրից։

Ավելի վաղ հայտի է դարձել, որ ԱՄՆ-ը հավանություն է տվել հատուկ ինքնաթիռի ժամանմանը, որը պետք է տաներ ՄԱԿ-ին առընթեր 12 ռուս դիվանագետներին, որոնք պերսոնա նոն գրատա են հայտարարվել Ուկրաինայում ՌԴ Զինված ուժերի շարունակվող հատուկ ռազմական գործողության համատեքստում։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի խոսքով՝ այդ որոշումը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը չի հարգում կազմակերպության կանոնադրությամբ սահմանված պարտավորությունները։