santorini

Ամանորին միջադեպ էր տեղի ունեցել Լեհաստանի քաղաքներից մեկում, որտեղ հայ զբոսաշրջիկները մեկնել էին հանգստանալու և տոները այնտեղ անցկացնելու: Փողոցում քայլող հայերի հետևից մի քանի թուրք երիտասարդ բղավել են ու բարձր սուլել:

toorist

Հայերը բնականաբար փորձել են պատասխանել նրանց անգլերենով: Այդ ամենից հետո թուրքերը մոտեցել են մերոնց, սկսել քաշքշել նրանցից մի քանիսին, այնուհետև փորձել գողանալ նրանց պայուսակները: Նրանցից մեկին հաջողվել է գողանալ հայ կնոջ լուսանկարչական ապարատը: Դեպքին ականատես լեհերը անմիջապես զանգահարել են ոստիկանություն ու նկարագրել դեպքի մանրամասները:

santorini

Մի քանի րոպե, անց ոստիկանությունը արդեն դեպքի վայրում է եղել ու թուրքերին ձերբակալել: Իսկ այն տղամարդը, ով գողացել էր ապարատը կարճ ժամանկ անց ներկայացել է ոստիկանության բաժին ու խոստովանել՝ դեպքի մանրամասները: Լեհաստանի իրավապահները հրաժարվել են թուրքերին վերադարձնել իրենց երկիր, մինչև այդ գործի մասով քննությունը չավարտվի: