aronyan

 Գրոսմայստեր Լևոն Արոնյանի սիրեցյալը՝ Անիտա Այվազյանը, Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել Լևոնի հետ և հուզիչ գրառում արել։ Նա նշել է, որ սուրբ Վալենտինի օրը ժամանակ չունեին լուսանկար հրապարակելու, քանի որ Արոնյանը մրցաշարի էր մասնակցում։

aronyan

«Այնուամենայնիվ, մենք միշտ ժամանակ ունենք իրար սիրելու և սիրվելու: Այսօր Լևոնն ավարտեց մրցաշարը՝ գրավելով երկրորդ տեղը։ Ես սիրում եմ քեզ, Լևոն, և շատ հպարտ եմ քեզնով։

aronyan

Ես հավերժ շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ քեզ»,–գրել է Անիտան։Նա նաև շնորհավորել է իր ընկերներին` Սիրահարների միջազգային տոնի կապակցությամբ և շեշտել, որ կյանքում ամենամեծ բանը, որը անհրաժեշտ է սովորել, սիրելն ու սիրվելն է։