zinvor

2001 թվականին ծնված Լևոնին «Կյաժ» էին ասում։ Լուսավոր ու բարի սիսիանցի տղան, որ թեպետ հետո ընտանիքի հետ տեղափոխվեց Երևան՝ սովորելու ավագ դպրոցում, իրեն երբեք չպատկերացրեց Սիսիանից դուրս։ Դպրոցն ավարտելուն պես 2019 թվականի հուլիսի 9-ին Լևոնը ծառայության անցավ Ստեփանակերտի Ցոր զորամասում:

geri

Հոկտեմբերի 10-ին Լևոնը կապվել է բոլոր հարազատներին ու ասել, որ մի քանի օր կապ չի լինի, չանհանգստանան։ Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 5-ն անց 30-ի սահմաններում Ֆիզուլի-Հադրութ տարածքի Ուխտաձոր հատվածում էին։ Տանեցիները հետո են իմացել, որ Լևոնը վիրավորվել է ոտքից, փորձել է հեռանալ կրակի տակից, հետո ոչ ոք նրան այլևս տեսել։

zinvor

Զինծառայողի հարազատների համար դժոխային կյանք էր սկսվել։ Անվերջ որոնումների մեջ էին շուրջ ինը ամիս։ Փնտրում էին որդուն բոլոր հնարավոր ու անհնարին տեղերում` հույս փայփայելով, որ Լևոնը կվերադառնա։ Զատկի օրը լսեցին չարաբաստիկ առաջին լուրը՝ ԴՆԹ համընկնում կա։ Հուլիսի 3-ին Լեւոնի աճյունն ամփոփվեց Եռաբլուրում, բայց ծնողները շարունակում էին ինչ-որ անբացատրելի հույս տածել, որ Լեւոնը ողջ է։ ԴՆԹ հետազոտությունը երկրորդ անգամ ապացուցեց՝ Լևոնը կյանքը տվել էր հանուն հայրենիքի։ Թշնամին ոտքից մասունք էր հանձնել։