alen-simonyan

ԱԺ-ում կրքերը կարծես չեն հանդարտվում: Ընդիմություն-իշխանություն հավերժական թշնամանքը ոչ մի կերպ չի թուլանում: Այսօր հերթական բանավեճը տեղի ունեցավ ՔՊ-ական պատգամավորի և «Հայաստան» խմբակցության պատգամավորի միջև:

patgamavor

«Մեր հայրենակիցներին տեղեկացնեմ, ով չգիտի, որ «Անրիվա տուր» տուրիստական կազմակերպության հիմնադիր տնօրեն է հանդիսանում Հռիփսիմե Ստամբուլյանը, ով մի քանի րոպե առաջ այստեղ մեզ վրա մատ էր թափահարում, որ կազմակերպվում է Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթներ»,- այս մասին ԱԺ ամբիոնից հաըտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը :

parlament

Ես ինձ համար գոնե որոշել էի, որ ընդդիմության ամեն սադրանքին ու մանիպուլյացիային չեմ պատասխանի, բայց սա արդեն մի տեսակ շատ էր:

Տիկին Ստամբուլյան, դուք  մանիպուլյացիայի այլ ուղղություն ընտրեք, որովհետեւ ով-ով, գոնե դուք չպետք է այդ թեմայից խոսեք, որովհետեւ տարիներ շարունակ գումար եք վաստակել մեր հայրենակիցներին դեպի Ստամբուլ տեղափոխելու արդյունքում»: