Մայիսի 28-ին Ֆրանսիայի հրապարկում ընթացող «Դիմադրության» շարժման հանրահավքում ելութ ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ տիկին Լիդան: Նա բեմահարթակ էր բարձրացել Հայաստանի և Արցախի դրոշներով:

Լիդա մայրիկին հանրահավաքի մասնակիցները դիմավորեցին երկարատև ծափահարություններով։ Նա իր ելույթը սկսեց Հանրապետության օրվա առթիվ շնորհավորանքով։

«Շնորհավորում եմ ամենայն հայոց տոնը, բոլոր տոներից ամենատոնը, որը հայ ժողովրդի փրկության համար էր»,-ասաց Լիդա Մայրիկը։

Զոհվածի մայրն ասաց՝ բառի բուն իմաստով «արտաքին ու ներքին թշնամիների կողմից» վերջին պաերազմում եղել է հայ ժողովրդի ցեղասպանություն, Հայաստանն ունեցել է լավ բանակ, լավ հրամանատրներ ու զինծառայողներ, որոնք մարտիրոսվել են։

«Մենք պետք է այսօր ասենք, մենք չենք զոհվել, մենք կանք։ Տղաներ, մենք կանք ի հեճուկս մեր թշնամիների, դուք չեք պարտվել, տղաներ։ Մոնթեն կա, Վարդանը կա, բոլորը կան, բոլորդ կաք։ Մենք հայրենիք հանձնող տղաներ չենք ունեցել ու չեք ունենալու»,-նայելով երկնքին՝ ասաց որդեկորույս մայրը։ Ելույթն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում.