Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը կաշվե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի հետ։ Լիլիթն արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, կերպարն ամբողջական դարձրել նուրբ աքսեսուարներով։ Հետեւորդները գնաատել են լուսանկարն ու նրան դրական խոսքեր գրել․ «Սիրուն»։

Ավելի վաղ Լիլիթը գրառում էր արել՝ նշելով, որ հոգու ցավը համեմատելի չէ ֆիզիկականի հետ։ «Հոգիս սկսել է առավել հաճախ ցավ զգալ։ Ես կանգնած եմ մի կողում, եւ իմ աչքերն ամեն օր հետեւում են, թե ինչպես է այս աշխարհը կործանվում։ Որքան ցավոտ է գիտակցել, որ երկինքն այլեւս մաքուր չէ։ Որքան ցավոտ է գիտակցել, որ հավատը լքում է մարդկանց։ Ինչպես կարող են մարդիկ գնալ եկեղեցի պարզապես գնալու համար՝ առանց Աստծուն իրենց ներսում պահելու։ Որքան դաժան է այս աշխարհը, բայց չէ՞ որ ինչ-որ ժամանակ ամեն ինչ այլ էր։
Ես ավելի հաճախ եմ մանկության տարիների հետ կապված երազներ տեսնում եւ արթանանալով երազում եմ գոնե մեկ անգամ խորասուզվել այնտեղ։ Եվ ես հավատում եմ, ինչ գրված է Աստվածաշնչում։ Մի՞թե ընկնելով չեն բարձրանում եւ ճանապարհից շեղվելով չեն վերադառնում»,- գրել էր Լիլիթը։