45676586-7987098

Բռնցքամարտիկ Լիլիթ Դալլաքյանի` Հայաստանի առաջնության ժամանակ վերցված դոպինգ-նմուշառման մեջ հայտնաբերվել է արգելված նյութ՝ Ֆուրոսեմիդ (S5 միզամուղ և քողարկող միջոցներ), հայտնում է Հայաստանի հակադոպինգային գործակալությունը:

brncqamart

Դալլաքյանը ժամանակավորապես հեռացվում է սպորտից՝ հակադոպինգային կանոնների հնարավոր խախտման պատճառով։

Եթե հետաքննության ընթացքում ապացուցվի, որ մարզիկը հակադոպինգային կանոններ չի խախտել, համապատասխան որոշումը նույնպես կհրապարակվի։

Քանի դեռ մարզուհու գործն ընթացքի մեջ է, Հակադոպինգային գործակալությունը որևէ մեկնաբանություն չի տալու:

7489754697

48 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանը բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի հետ մեկնել է Բուլղարիա։ Նա պետք է մասնակցեր Ստրանջայի մրցաշարին։