lilit

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն իր ինստագրամյան էջում ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ Վահե Խանամիրյանի, դստեր և որդու հետ։

Երեկ նրանց ընտանիքում փոքրիկ միջոցառում է եղել, իսկ լուսանկարն արվել է հենց այդ ժամանակ, որտեղ ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված էին։ Երեկ զույգը տոնել է որդու ատամհատիկը, որի մասին գրառում է արել Լիլիթը։ «Ժամանակ ժամանակ, ու՞ր ես շտապում: Կարծես երեկ լիներ, երբ վախերիս ձեռքը խելագարվում էի, ի՞նչ անել, ո՞ւր գնալ, գնալ թե՞ մնալ։ Հիշում եմ մի օր գնացի եկեղեցի, աղոթեցի ու խոստացա, որ ամեն բան կթողնեմ Աստծո զորությանը»,- գրել է հաղորդավարուհին։

Լիլթը նաև հավելել է․ «Ահա Միքայելի ատամհատիկն ենք նշում, որոշեց ճարտարապետ դառնալ, մի քանի օր էլ և կդառնա ինն ամսական, Աստված ամեն բան գիտի…այսօր միայն ինձ մնում է ասել, շնորհակալ եմ…»։