Ռուսաստանը մարտի 8-ին ժամը 10.00-ից «լռության ռեժիմ» է հայտարարում

Ռուսաստանը մարտի 8-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10.00-ից հայտարարում է «լռության ռեժիմ», որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան դուրս գալ Կիևից, Խարկովից, Չեռնիգովից, Սումից ու Մարիուպոլից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության՝ Ուկրաինայում հումանիտար կարգավորման հարցերով միջգերատեսչական շտաբը։

748568746

«Հումանիտար գործողությունների արդյունավետ անցկացման նպատակով մարտի 8-ի ժամը 10.00-ից Ռուսաստանի Դաշնությունը «լռության ռեժիմ» է հայտարարում»,-նշված է հաղորդագրության մեջ։

56575686979

Ռուսական կողմը պատրաստ է հումանիտար միջանցքներ ապահովել Կիևից ու հարակից բնակավայրերից Բելառուսի տարածքով դեպի Գոմել՝ այնտեղից ինքնաթիռներով դեպի ՌԴ, հարավային ուղղությամբ՝ ուկրաինական կողմի հետ համաձայնեցնելով, Չեռնիգովից՝ Բելառուսի տարածքով կրկին Գոմել՝ այնտեղից ինքնաթիռներով դեպի ՌԴ։