Լուգանսկում մարտական գործողություններին հայեր էլ են մասնակցում. Ի՞նչ իրավիճակ է այս պահին

Մոտ 10-15 հայ ևս մասնակցում է ռազմական գործողություններին, նրանց թվում և՛ կամավորներ կան, և՛ զորահավաքի մասնակիցներ ու զինծառայողներ։ Այս պահին զոհեր ու վիրավորներ հայերի թվում չկա։

487585746875689

Այս մասին եթերում ասաց Լուգանսկի «Ուրարտու» հայկական մշակութային ընկերության նախագահ Վարդան Հայրապետյանը։ Հայրապետյանը նշեց, որ Լուգանսկում, ընդհանուր առմամբ, 3000-ից ավել հայ է բնակվում, նրանց 20 տոկոսը տարհանվել է, ովքեր էլ շարունակում են մնալ Լուգանսկում՝ ապահով են, նկուղներ կամ այլ ապաստարաններ ունեն։

659658

«Այս պահին Լուգանսկից հայերի դուրս բերման խնդիր չունենք։ Ցանկացող էլ արդեն չկա, կանայք իրենց երեխաների հետ դուրս են եկել»,– մանրամասնեց Հայրապետյանը։

Նա նշեց, որ երեկվա համեմատ այսօր ավելի քիչ կրակոցներ կան, միայն սահմանակից գոտում` սահմանից 10-15 կմ վրա, հարվածներ են լինում նաև քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։