ԵՄ–ն հայտարարել է, որ Բելառուսը Ուկրաինայի կոնֆլիկում «համագրեսոր» է։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԵՄ պաշտոնական հայտարարությանը։Դրանում մասնավորապես նշվում է, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, «միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում է և խաթարում է եվրոպական և համաշխարհային անվտանգությունն ու կայունությունը»։

«Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը միասնական է ընդդեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի:

Ռուսաստանը` Լուկաշենկոյի վարչակարգի մասնակցությամբ, որպես համաագրեսոր` հավասարապես պատասխանատու է ընդհատված կյանքերի, վիրավորների ու ավերածությունների համար»,- ասված է հաղորդագրությունում։