imj

Սոս Հակոբյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հիմա ես չեմ դուք եք, եթե ՔՊ-ն Լուսավորի անմիջական մասնակցությամբ տզրուկաբուժությամբ չի զբաղվում, բա ի՞նչ է անում: Բողոքարկում են վերանայման ոչ ենթակա դատական ակտ: Հանցագործ են սարքում վարչական դատավորին, քանի որ վերջինս իրավունք չուներ կիրառեր հայցի ապահովման միջոց, այն էլ դեռևս վարույթ չընդունված բողոքի մասով:

lusavor-hayastan

Լիբերալ արժեքների կեղծ կրողները ակնհայտ կերպով մասնակցում են Վանաձոր համայնքում իշխանության ուզուրպացիայի գործընթացին:

Ամոթ է, իսկապես: Ժամանակի քաղաքական գործիչը Հ1-ում աշխատանքի անցնելու նպատակով վաճառեց իր եղած և չեղած սկզբունքները:

img

«Հայրենիք»-ի թիմը կանգնած է լինելու ժողովրդավարության կողքին: Այս քաղաքական թյուրիմածությունները տեղ չունեն Հայաստանում»։

Նշենք, որ հանրապետության երրորդ քաղաքում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Մամիկոն Ասլանյանը նախ ձերբակալվեց, ապա կալանավորվեց։