«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում գեղեցկուհին կրում է մարմինն ընդգծող զգեստ, որը համադրել է թափանցիկ ձեռնոցների հետ։ Նրա մազերն արձակված են, արտահայտիչ ու ընդգծված շպարով է։ Լուսինեի կերպարն ամբողջական են դարձնում ծավալուն ականջօղերը։ «Կնոջ ամենամեծ նվերը սերն ու սիրված լինելն է։

Նրա գեղեցկության գրավականը գնահատանքն է սիրելիի կողմից։ Երջանկություն է կողքիդ ունենալ մեկին, ում կարող ես անվերջ շնորհակալ լինել անհատականությունդ ընդգծելու ու լրացնելու համար», — լուսանկարը մակագրել է գեղեցկուհին։