լուսինե

«Միսս Հայաստան», «Վիցեմիսս Եվրոպա-2005» մրցույթների հաղթող, գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում։  
Հրպարակված լուսանկարում գեղեցկուհին կոլորիտային ինտերիեր ունեցող անկյունում է նստած, նրա շուրջբոլորը գունեղ բարձեր են տեղադրված։ Լուսանկարում Լուսինեն ոճային վերնազգեստով է և ջինսե տաբատով, նա արձակել է ուղիղ հարդարված մազերն ու վառ դիմահարդարում ընտրել։ 
Հրապարակմանը կից գեղեցկուհին գրել է․ «Ցուրտ ու մռայլ եղանակին վառ գույները կարծես նպաաստում են լավ տրամադրությանը․․․Իսկ դուք այս եղանակին նախընտրում եք վառ թե՞ մուգ գույներ»։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում գեղեցկուհին սև զգեստ էր կրում, որը համադրել էր երկարաճիտ ոսկեգույն կոշիկների հետ։ Գեղեցկուհու վառ դիմահարդարումը ընդգծում էր նրա դիմագծերի գրավչությունը։ Կերպարն ամբողջական էին դարձնում մինիմալիստական զարդերը։ 
Հրապարակմանը կից նա գրել էր․ «Գեղեցկությունը չունի գաղտնիքներ ամեն բան շատ հեշտ է։ 
Անկեղծ ժպիտ, ներքին հաշտություն ինքդ քեզ հետ, խնամք սեփական մարմնի, դեմքի, անձի և ամենակարևորը հոգու հանդեպ»։ 
Հետևորդները գնահատել էին Լուսնեյի գեղեցիկ կերպարն ու հաճելի խոսքեր գրել նկարի մեկնաբանությունների բաժնում։