makron

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, օրեր առաջ լրագրողների հետ հարցազրույց է ունեցել։ Հարցազրույցի ժամանակ լրագրողներ բնականաբար չեն շրջանցել նաև հայերին վերաբերող հարցեր տալ նախագահին։ BBC-ի լրագրողն փորձել է ճշտել, ինչու է մակրոնը այդքան ջերմ ու սիրառատ հայերի նկատմամբ։ Մակրոնը նախքան հարցին պատասխանելը նշել է, որ ինքը բոլոր ազգերի ներկայացուցիչների հետ է շատ լավ հարաբերությունների մեջ։

makron

«Հայերի հետ կապը շատ վաղուց է ձևավորվել։ Այս երկրում այնքան նշանավոր ու տաղանդավոր հայեր են ապրում, ովքեր ամեն օր աշխատում ու ջանում են մեր երկրի համար։ Ես չեմ կարող մոռանալ նրանց կատարածը։

makron

Շառլ Ազնավուրը այդ մարդկանցից մեկն է եղել, ում բոլորդ եք ճանաչում, ես մեծ հարգանք ու պատկառանք եմ ունեցել այդ մարդու հանդեպ։ Ես շատ ժամանակ նրա մասին ներկայով եմ խոսում, որովհետև Շառլի բարի համբավը հավերժ սավառնելու է Ֆրանսիայի երկնքում»։