patahar

9 տարեկան էի, երբ  ընտանիքիս հետ միասին մեքենայով գնում էին Իջևան՝ տատիկիս տուն:  Փետրվար ամիսն էր, դրսում մառախուղ էր շատ ուժեղ ու միաժամանակ բավականին շատ ձյուն էր եկել: Ճանապարհները շատ վտանգավոր էին, հայրս փորձում էր շատ դանդաղ վարել: Հիմա չեմ էլ հիշում՝ ուր էինք հասել, երբ մեր մեքենան դուրս եկավ երթևեկելի գոտուց, այդ դրվագից հետո մեկել հիշում եմ, որ մայրս փորձեց ինձ իր ձեռքերի մեջ առնել, հավանաբար այդ կերպ պաշտպանելով:

@ntaniq

Մեր մեքենան հայտնվել էր ձորում, մի քանի մետր գլորվելով: Մեզ այնտեղից դուրս են հանել հասարակ մարդիկ, ովքեր այդ պահին իրենց մեքենաներով անցնում էին: Հետո ժամանեց նաև ոստիկանությունը ու շտապ օգնությունը: Հիշում եմ, որ նայեցի, մորս ու տեսա, որ նրա աչքերը փակ են, այդ պահին մտածում էի, նա չկա այլևս:

patahar

Մայրս ինձ իր ձեռքերի մեջ պահելով՝ կարողացել էր այնպես անել, որ ես շատ քիչ վնասվածքներ ստանամ: Հիվանդանոցում միայն իմացա, որ ծնողներս ողջ են, բայց դեռ շատ երկարա ժամանակ պետք է հիվանդանոցում անցկացնեն: Այդ դեպքից 13 տարի է անցել, բայց ես չեմ կարողանում մոռանալ այն ու հիմա սարսափում եմ այդ ճանապարհով անցնելիս: