manvel

Գենեռալ Մանվել Գրիգորյանի մահավանից հետո էլ դատարանը շարունակում է նրա գույքի բռնագանձման գործընթացը: Մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ նրա ընտանիքի անդամները հրավիրվել են հարցաքնության:

Manvel-Grigoryan

Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ և զավակների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը:

nazik

Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց: Մանվել Գրիգորյանին փոխկապակցված անձինք՝ կինը, որդիներն ու աղջիկները, հրավիրվել են դատախազություն՝ վարույթի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար: Ըստ դատախազության՝ ժառանգության իրավունքով նրանց պատկանող գույքը ենթակա է բռնագանձման: