Ով է մանկավաճառության մեջ մեղադրվող ՄԻՊ նոր պաշտոնյան

Այսօր  ՄԻՊ աշխատակազմին է ներկայացվել Անի Մխիթարյանը, որը նախկինում զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության  պետի պաշտոնը:

98466745-73858256

ՀՀ քննչական կոմիտեն նոր տեղեկություններ էր հրապարակել այն մասին, թե ինչպես են օտարերկրյա որդեգրումների գործընթացում օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առք և վաճառք կատարելու դիտավորությամբ ստեղծվել և ղեկավարվել հանցավոր խումբ:

3543556-565889

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել էր մի քանի անձանց անուններ պարզել: Հաջողվել էր պարզել, որ քրեական գործով անցնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության նախկին պետ Արգամ Ստեփանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության նախկին պետ Անի Մխիթարյանը, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականներից մեկի կինը: