Ինչու՞ են իրավասու մարմինները սպասում, որ Արման Թաթոյանը անցի գործի ու նոր սկսեն աշխատել. հաշմանդամի բողոքը բավարարվեց

Ինչու՞ հաշմանդամը պետք է ընկնի քաշքշուկների մեջ ու չկարողանա պատշաճ բուժզննման շնորհիվ ստանալ իր հաշմանդամության կարգը: Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքացիները ահազանգում են ու բողոքում որ, պետությունը և պատկան մարմինները թերանում են իրենց աշխատանքում ու չեն ցանկանում գոծին ընթացք տալ:

arman-tatoyan

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր նկատմամբ սահմանված հաշմանդամության խմբի փոփոխման հարցով։

ՄԻՊ-ից  հայտնում են, որ նա դիմումով տեղեկացրել է, որ բժշկասոցիալական փորձաքննության ընթացքում ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել իր առողջական վիճակին վերաբերող տվյալները, ինչի պատճառով իր նկատմամբ նախկինում սահմանված հաշմանդամության 2-րդ խումբը փոփոխվել է 3-րդ խմբով՝ առանց բավարար հիմնավորում ներկայացնելու:

hashmandamutyun

Դիմումի քննարկման շրջանակում գրություն է հասցեագրվել իրավասու պետական մարմնին՝ ներկայացնելով լրացուցիչ ուսումնասիրության ենթակա հանգամանքները և տեղեկությունները: Բողոք ներկայացրած անձի նկատմամբ իրականացվել է վերափորձաքննություն: Արդյունքում քաղաքացու նկատմամբ սահմանվել է հաշմանդամության երկրորդ խումբ: