57658796

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ գերեվարված վիրավոր զինվոր է` ենթադրաբար ազգությամբ հայ Հայկ Ծատուրյանը։

56568695

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է Ուկրաինայի Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնակատարի գրասենյակի հետ` վերջերս համացանցում տարածված մի տեսանյութում գերեվարված վիրավոր զինվորի մասով, որը ենթադրաբար ազգությամբ հայ Հայկ Ծատուրյանն է։

467745685

Գերեվարված վիրավոր զինվորի դեպքի առնչությամբ ՀՀ ՄԻՊ–ը կապի մեջ է նաև Ուկրաինայում ՀՀ դեսպանության հետ։ Նրանց է փոխանցվել դեպքի վերաբերյալ Պաշտպանին հայտնի ամբողջ տեղեկատվությունը»,– նշում են աշխատակազմից:Զուգահեռաբար Պաշտպանի աշխատակազմը ջանքեր է գործադրում տեսանյութում պատկերված ենթադրյալ անձի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու ուղղությամբ: