Մարիի նոր ոճային լուքը

Երգչուհի Մարի Ավանեսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

mari

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երգչուհին սեւ տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ պիջակի հետ։ Մարին արձակել է մազերն ու վառ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները։ «Նազանի»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին կաթնագույն հագուստ էր կրում՝ նորաձեւ տաբատ, կարճ վերնաշապիկ, որոնք համադրել էր ոսկեգույն բարձրակրունկների հետ։ Մարիի մազերը հավաքված էին, առանց շպարի էր։