Ռուսաստանի նկատմամբ կիրառած Արևմուտքի պատժամիջոցները ուժեղ հարված են հասցրել նույն Արևմուտքի երկրներին, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նա հավելել է, որ իրավիճակն այդ երկրներում խիստ հետընթաց է ապրելու։

«Չէ՞ որ դուք այն այսօր բարդացրել եք պատժամիջոցներով, որոնք արդեն նույնիսկ անկախ նրանից, որ մենք դեռ գլոբալ առումով հակամիջոցներ չենք մշակել, արդեն կործանարար հարված են հասցրել ձեզ։ Դուք ինքներդ եք դա արել։
Նման պայմաններում ձեր երկրների ներսում իրավիճակը դրամատիկորեն դեգրադացվելու է», – ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է նաև, որ Ռուսաստանը դեռ Արևմուտքի պատժամիջոցների դեմ պատասխան միջոցներ չի մշակել։