Մարուքյանը ՀՀ նախագահի պաշտոնու՞մ. Ինչ համաձայնության են եկել Փաշինյանն ու Մարուքյանը

Իշխանական, արտախորհդարանական տարբեր ուժերից տեղեկություններ են ստացվում այն մասին, որ ՀՀ նախագահի իշխանության հավանական թեկնածուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն է: Նույնիսկ խոսվում է՝ Մարուքյանն արդեն համաձայնել է առաջադրվել այդ պաշտոնում ու կարծես թե նրա քաղաքական թիմն էլ դեմ չէ այդ առաջադրմանը:

maruqyan

Նկատենք, որ Մարուքյանը վերջերս ավելի է մտերմացել իշխանության տարբեր ներկայացուցչիների հետ, անգամ երեկ ներկա է գտնվել ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանեկան արարողությանը:

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը, ասաց, թե այժմ հարցազրույց չի տալիս ու հրաժարվեց մեկնաբանել լուրը:

Հավելենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը արդեն «թեկնածու է առաջադրել»:

maruqyan

«Ես գտնում եմ, որ Էդմոն Մարուքյանը կարող է այդ պաշտոնում լավ աշխատել՝ հաշվի առնելով նրա լեզուների իմացությունը, դիվանագետների հետ շփման, դրսում հավուր պատշաճի Հայաստանը ներկայացնելու փորձը… Մարուքյանի ռեսուրն այս շրջանում չօգտագործել ուղղակի չի կարելի՝ Հանուն Հայաստանի… Դեռ չեմ խոսել իր հետ այդ մասին։ Չգիտեմ էլ՝ ինչ է մտածում» :