marzikner

2021 թվականի դեկտեմբերի 21-ին ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացվեց Հայաստանի տարվա լավագույն մարզիկների տասնյակի քվեարկությունը:

2021 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկները նախապես հայտարարված 5 միլիոն դրամի փոխարեն ստացել են 3 միլիոն 911 հազար դրամ, որից 731 հազար դրամը նախարարության պահանջով պետք է հանձնեն հավաքականի մարզիչներին: Այս տեղեկությունը  հաստատեցին պարգեւատրված մարզիկները:

pashinyan

Նախքան պարգեւատրումը մարզիկների անձնական հաշիվներին արդեն փոխանցվել էին պարգեւավճարները, որը կազմել է 3 միլիոն 911 հազար դրամ յուրաքանչյուրին: Պարգեւատրման արարողության ժամանակ, սակայն, մարզիկներին հանձնվել է 5 միլիոն դրամի հավաստագիր: Ավելի ուշ լավագույն տասնյակի ներկայացուցիչները զանգ են ստացել ԿԳՄՍ նախարարությունից, նրանց հայտարարվել է, որ իրենց հաշիվներին փոխանցված գումարներից 731 հազար դրամ պետք է հանձնել հավաքականի մարզիչներին:

Արդյունքում մարզիկների պարգեւավճարները կազմում են 3 միլիոն 180 հազար դրամ՝ 5 միլիոնի փոխարեն: Հայաստանը լավագույն մարզիկներից յուրաքանչյուրը պարգեւավճարից  1 միլիոն 89 հազար դրամ ԱԱՀ հարկ է վճարել:

pashinyan

Ինչո՞ւ են հարկվում մարզիկների պետական պարգեւավճարները, կամ ինչո՞ւ է նախապես հայտարարվում 5 միլիոն դրամ, բայց պարգեւատրում անհամեմատ քիչ, հայտնի չէ:

Նշենք, որ, օրինակ՝ 2019 թվականին լավագույն մարզիկների տասնյակի պարգեւատրումն անցկացվեց կրկին Բաղրամյան 26-ում եւ մարզիկներն այդ տարի առաջին անգամ պետության կողմից պարգեւատրվեցին 5-ական միլիոն դրամով: Այդ ժամանակ մարզիկների պարգեւավճարներից որեւէ գումար չի հարկվել: