maya

Մայա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

maya

Մայա Պողոսյանը դեղին տոպ է կրում, ջինսե շրջազգեստ, որոնք ընդգծել են նրա գեղեցիկ կազմվածքը։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել է վզնոցով։  

«Յուրաքանչյուր, նույնիսկ ամենալուրջ, գործնական, ամենասկզբունքային տղամարդու հոգում ապրում է ռոմանտիկ անձնավորություն։ Կնոջը երջանիկ դարձնելն այն բնական ծրագիրն է, որը կառավարում է յուրաքանչյուր տղամարդու։

maya

Տղամարդը չի կարող ինչ-որ բան անել միայն իր համար, նա հաճույք չի ստանում դրանից, քանի որ նրա զգացմունքային դաշտն այնքան էլ լայն չէ, որքան կնոջինը։ Կնոջ էներգիան, ահա թե ինչն է գրգռում տղամարդու միտքը, եւ բորբոքում ներքին կրակը։ Էմոցիան էներգիա է, որին գնում է տղամարդը։ Որքան կնոջ զգացմունքները վեհ են, այնքան ավելի հեշտ է տղամարդուն «առաջ գնալ»։ Ահա, թե ինչու պետք է զբաղվեք ձեզնով․․․ Կանայք զգում են իրենց ձգողականությունը եւ ծաղիկ են դառնում տղամարդու համար․․․», — ավելի վաղ հրապարակման կից Մայա Պողոսյանը: