mayr-dustr

Մորս պահվածքը ինձ համար շատ անհասկանալ է: Երբ ես ամուսնացա, ընդամենը քսան տարեկան էի: Ծնողներս դեմ էին իմ ամուսնությանը, քանի որ համարում էին, որ այդ ընտանիքը մեզ սազական չի:

amusin

Ամուսինս վարորդ էր, ու այդ հանգամանքը դուր չէր գալիս իմ ընտանիքին:
Ամեն դեպքում ես շատ էի սիրում իմ ամուսնուն ու պատրաստ էի ծնողներիս դեմ գնալ: Ամուսնությունից հետո, մայրս ինձ հանգսիտ չէր տալիս: Շարունակ ասում էր, որ չշտապեմ ու երեխա դեռևս չունենամ, քանի որ երիտասարդ եմ: Երկու տարի էր անցել մեր ամուսնությունից, բայց մայրս շարունակում էր նույն բանը կրկնել:

amusinner

Ամուսինս հասկանում էր, որ իմ ընտանիքը շատ է խառնվում մեր անձնականին ու աստիճանաբար ինձ արգելեց նրանց հետ շփվել: Ես հիմա չորս տարեկան տղա երեխա ունեմ, բայց իմ ծնողները նրան չեն տեսել: Ցանկութուն չունեն տեսնելու հավանաբար, քանի որ իրենց ասածները չեմ կատարել: