«Մայրաքաղաքի խորհրդանիշը» այսօր նշում է 89-ամյակը
Այսօր Երևանի խորհրդանիշը դառնում է 89 տարեկան։ 89 տարի առաջ՝ 1933 թվականի հենց այս օրն է առաջին անգամ բացվել օպերային թատրոնի վարագույրը և տեղի է ունեցել Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան։ Օպերային թատրոնի գլխավոր ճարտարապետը Ալեքսանդր Թամանյանն է , որի նախագիծը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է ոսկե մեդալի։

Թատրոնի շեքնը հիմնադրվել է 1930 թվականին, իսկ Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի դահլիճը սկսել է գործել 1963 թվականից։

1957 թվականին թատրոնն ստացել է ակադեմիական կոչում, իսկ 1979 թվականին ակադեմիական թատրոնի շենքը եղել է ԽՍՀՄ փոստային նամականիշի վրա։
