Մարդս հեռախոսը ավտոյի մեջ էր մոռացել, ասի գնամ բերեմ, էն էլ ընենց բան տեսա, որ ուզում եմ վեշերս հավաքեմ, ամեն ինչ թողեմ ու գնամ

Մարդուս վսատում էի, դե ինչ իմանայի ինչեր ա անում։ Ինձ թվում էր, որ գնում ա աշխտանքի խելոք աշխատում ա տուն ա գալիս։ Բայց դու մի ասա, որ գնում ուրիշների հետ ա թրև գալիս։ Ինձ էլ հիմարացնում ա, թե բա քեզ եմ ամենից շատ սիրում, որ դու չլինեյիր չգիտեմ էլ, թե ոնց էի ապրելու։ Ես էլ հավատում էի։ Էն օրը խմած տուն էր եկել, տեսա հեռախոսը մետը չէ, հարցրի ուրա, թե բա մեքենայի մեջ։

Գնացի ավտոյի դուռը բացի, որ հեռախոսը վերցնեմ, մեկ էլ տենամ կանացի պայուսակ, մեջն էլ լիքը շոր, դե արդեն պարզ ա, որ սիրուհին էր թողել։ Իրար հետ քեֆ ուրախության էին գնացել, հետո նոր տուն էր եկել։ Խնունդն էր, ես էլ իրա համար տունը զարդարել էի, ընթրիք էի սարքել, ինչ գիտեյի, որ քիչ չէ չի գալու, մի հատ էլ ինձ դավաճանանում ա։

Բայց ոնց որ ժողովուրդն ա ասում ճիշտը մի օր ջրի երես ա դուրս գալիս։ Հիմա թո գնա ում հետ ուզումա ապրի, էլ ինչ կանի, ինչ չի անի, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Ես որ հիասթափվում եմ, էլ հետ դարձի ճամփա չկա։ Հիմա իմ բնավորությունն էլ ըտենց ա։ Ինչքան էլ չոքեչոք եկեղեցիները մոմ վառի, մեկ ա չեմ ներելու։ Ես իմ երեխեքին մենակ կմեծացնեմ, ինչ պիետի սովորեն հորից։