Ինչու՞ է կարևոր համացանցում մեսրոպատառ գրելը

Համացանցում մեսրոպատառ հայերեն գրելու նախաձեռնությունը 10 տարեկան է: Դրական տեղաշարժն ակնհայտ է, բայց ոչ բավարար ու բոլորս պարտքն է` պահել, պաշտպանել ու եկող սերունդներին հանձնել մեր հրաշք գիրը:

aybuben

Այն կորցնելու վտանգ իսկապես կա ու մեզանից պահանջվում է ընդամենը գրել մեսրոպատառ ու ազդել շրջապատի մարդկանց վրա, որպեսզի անեն դա: Ամենավատն այն է, որ դպրոցներում աշխատանքներ չեն տարվում երեխաների հետ, իսկ մեր գրի ու լեզվի ապագա կրողներն ու տարածողները հենց նրանք են:

hayatar

Թվայնացվող այս դարաշրջանում մենք իրավունք չունենք անլուրջ վերաբերվել այս հարցին և թողնել այն ինքնահոսի, այլապես կգա այդ օրը, երբ հայը չի իմանա իր գիրը: Չկա այլ հայերեն գիր մեսրոպատառից բացի: Գոնե վերջին արհավիրքները մեզ պետք է դարձնեն ավելի ուշադիր մեր ունեցածի հանդեպ, խեղողը, այլաձևողը թուրքը կամ ադրբեջանցին չէ, այլ մենք ենք: