metem cumbul

Այսօր Հրանտ Դինքի հիշատակի օրն է։ Նա իսկական մտավորական էր, Թուրքիայում միակ հայկական թերթի գլխավոր խմբագիր, հասարակական գործիչ։ Տեղի ունեցածից անցել է  15 տարի, սակայն դեռ չի մոռացվում տեղի ունեցածը, քանի որ «Ակոս» թերթի գլխավոր խմբագիրը կյանքին հրաժեշտ տվեց թշնամու գնադկից՝ Թուրքիայի փողոցներում քայլելիս։ Տեղի ունեցածի հիմնական դրդապատճառն, անշուշտ, Դինքի ազգությունն էր։

«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»՝ այս կարգախոսով էին փողոցներ դուրս եկել Դինքի աջակիցները՝ արդար դատավարության պահանջով։ Կատարվածը առանց հետքի չմնաց ինչպես Թուրքիայում հայկական համայնքի, այնպես էլ թուրքերի կյանքում։ Հատկապես մտավորականությունը շատ ծանր տարավ այն փաստը, որ իր երկրում ապրում են նման ոճրագործներ։

Մի այսպիսի պատմություն է տեղի ունեցել Իզմիրում ծնված և Լոս Անջելեսում բնակվող անվանի թուրք դերասանուհի Մելթեմ Ջումբուլի մասնակցությամբ։ Տարիներ առաջ տված իր հարցազրույցներից մեկում նա պատմել է․ «Դինքի ոճրագործությունը ինձ շատ կոտրեց։ Ես այնտեղ հայերի միջավայրում եմ ապրում։ Բանկում ինձ սպասարկող աշխատակիցը հայ է։ Ես չէի կարողանում նրա դեմքին նայել։ Ես Ամերիկայում գրեթե մեկ ամիս չգնացի բանկում ինձ սպասարկող աշխատակցի մոտ։ Նա այնպիսի հատուկ ուշադրությամբ է զբաղվում իմ գործերով։ Ինձ թվում էր, թե դա ես եմ գործել։ Եվ այդ պատճառով, երբ մեկ ամիս հետո բանկ գնացի, ներողություն խնդրեցի նրանից»։