Մորս ծնունդին նենց նվեր եմ առել, սկեսուրս մի շաբաթ կլինի երեսս չի ուզում տեսնել

Մայրս իմ համար ամեն ինչ է, ինձ միայնակ է մեծացրել։ Հայրս շատ երիտասարդ է մահացել, ամբողջ կյանքը մայրս տանջվել է, որ ինձ լավ պահի, կրթության տա։ Մեծանալուց հետո, ես ամեն բան անում եմ, որ մայրս իրեն լավ զgա, արդարացված լինի նրա էն բոլոր ջանքերը, որ հանուն ինձ ինքը զոհաբերեց։

3546-67875

Հինգ տարի առաջ եմ ամուսնացել, շատ լավ ընտանիքում եմ ապրում, բացառությամբ սկեսուրիս, ով շատ է խանդում ինձ և մորս։ Տեսնեք` ինչ նախանձով է նայում ինձ, երբ մորս հետ հեռախոսով խոսում եմ։ Իր աղջիկները իրեն օրերով չեն հիշի ու չեն զանգի։ Իմ մայրը ինձ այնպես է դաստիարակել, որ ես առաջինը իմ մոր մասին եմ մտածում։

3546-34547

Երեկ մամայիս ծնունդն էր, գնացել էինք ռեստորան։ Երկար եմ մտածել՝ ինչ առնեմ մորս ու որոշեցի մեքենա նվիրեմ, որովհետև վարորդական իրավունք ունի, բայց մեքենա չուներ։ Ես իմ հալալ քրտինքով աշխատած փողին եմ դա արել։ Դուք տեսնեիք՝ սկեսուրիս դեմքը, երբ տեսավ՝ մորս համար ինչ եմ առել։ Մի շաբաթից ավել կլինի հետս չի խոսում։