armen

2021-ին համավարակի, պատերազմի ողբերգական հետևանքների պատճառով պետական բյուջեն մի քանի անգամ կրճատվել է: Կրճատվել է նաև մշակույթի ոլորտին տրամադրվող գումարը, սակայն 2022-ին մշակույթին հատկացվող գումարը կհասցվի այն շեմին, որը կար 2020 թվականին:

այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

armen

Խզմալյանն ընդգծեց, որ աննախադեպ ծավալների են հասել 2019-2020-2021 թվականներին թատերահամերգային կառույցներին, թանգարաններին, մշակութային այլ հաստատություններին կապիտալ հատկացումների ծավալները: Կառավարության որոշմամբ 2022 թվականին պետությունը մշակույթի ոլորտին կտրամադրի 1 մլրդ  600 մլն դրամ: