kazaxstan

Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հայտարարել Է, որ սահմանադրական կարգը հիմնականում վերականգնված Է երկրի բոլոր տարածաշրջաններում, տեղական իշխանությունները վերահսկում են իրադրությունը:

kazaxstan

հունվարի 7-ին այդ մասին հաղորդել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունն՝ ամփոփելով հակաահաբեկչական շտաբի նիստի արդյունքները: «Սկսվել Է հակատեռոր գործողությունը: Իրավակարգի ուժերը լարված աշխատանք են կատարում: Սահմանադրական կարգը հիմնականում վերականգնված Է երկրի բոքոր տարածաշրջաններում:

kazaxstan

Տեղական մարմինները վերահսկում են իրադրությունը: Բայց ահաբեկիչները առաջվա պես գործադրում են զենք, վնաս են հասցնում քաղաքացիների ունեցվածքին: Ուստի հակաահաբեկչական գործողությունները հարկ Է շարունակել մինչեւ զինյալների լիակատար ոչնչացումը»,- հայտարարել Է Տոկաեւը: Նիստում նաեւ զեկույցներով հանդես են եկել ներքին գործերի եւ պաշտպանության նախարարների պաշտոնակատարները, ինչպես նաեւ Ազգային անվտանգության կոմիտեի նախագահը: «Ինչպես զեկուցել են ուժայն կառույցների ղեկավարները, սկսել են Ղազախստան ժամանել ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումները՝ կարգի հաստատմանն օժանդակություն ցույց տալու համար: