Նա հայ գրականության ու հայ իրականության մեծ մայրն էր, մեկը այն մեծ անուններից, ովքեր իրենց փառքը վայելում էին թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս: Նա ծնվեց հենց այն ժամանակ, երբ հային մասսայական ոչնչացնում էին, կոտորում, բայց մահվան միջից հայ ազգը մի նոր ծաղիկ ծնեց:

Հայ անվանի բանաստեղծուհի, թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ Մարո Եղիշեի Մարգարյանը ծնվել է Շուլավեր (այժմ՝ Շահումյան ավան՝ Վրաստանի Մառնեուլի շրջանում)։ Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1938 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի ասպիրանտուրայում։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1935 թ.։ 1967-1984 թթ. աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում։

Մարգարյանի բանաստեղծությունների հիմնական թեման հայրենիքն է, սերը, մարդկային փոխհարաբերությունները։ Մարգարյանի բանաստեղծությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն։

«Նվիրումներ» բանաստեղծությունների ժողովածուի համար 1981թ. արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի, իսկ 1983թ.՝ ՀՀ Պետական մրցանակի: 1985թ. պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։ Մահացել է Երևանում, թաղված է ՀՀ Բյուրական գյուղում։