naira

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի մեկնարկը շուտով կտրվի․ երեկ թուրքական կողմը հայտարարեց առաջիկա օրերին երկու երկրների ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին։ Հայաստանի հատուկ ներկայացուցիչը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է։ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ է նշանակել Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին։

naira

Այս մասին տեղեկանալուց հետո հասկանում ենք, որ հայաստանի վիճակը մեղմ ասած այնքան էլ լավ չի լինելու, քանի որ թուրքիայի կողմից բանակցությունների մեջ ներգրաված անձը երկար տարիների լուրջ փորձ ունի։

Նաիրա Զոհրաբյանը այսօր գրել էր․ «Կարդալով մեր ԱԳՆ-ի ուղերձը` ցեղասպանությունների ճանաչման միջազգային օրվա, ես, իհարկե, կարող եմ իմ եզրահանգումներն անել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի լինելու մեր արտաքին օրակարգի կարեւոր առանցքներից մեկը, բայց ես շատ կուզենամ, որ այսօր ոչ թե Ռուբեն Ռուբինյանի անձը քննարկեն, որովհետեւ ինքը ոչինչ չի որոշելու, եթե բանագնաց նշանակվեր անգամ Շառլ դը Գոլը կամ Շտիրլիցը, միեւնույն է՝ բան չէր փոխվելու։

ruben

Օրակարգը որոշում է ՀՀ իշխանությունը, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը։ Այստեղ կարեւոր հարցն այն է՝ որն է արժեքը, գինը, որ Թուրքիան պաշտոնապես հայտարարեց՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով պատրաստ է երկխոսություն սկսել»։