Ի՞նչ ունեցվածքի տեր է նախագահի ՔՊ-ական թեկնածու Խաչատրյանը

Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագահի թեկնածուն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանն է: Հայտնի է դարձել,  թե նախագահի թեկնածուն ինչ ունեցվածք է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

vahagn-khachatryan

Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նախագահի թեկնածուն ունի միանձնյա սեփականությամբ մեկ բնակարան, մեկ ավտոտնակ և երկու հողամաս։ Խաչատրյանը որպես կանխիկ գումար հայտարարագրել է 15 հազար ԱՄՆ դոլար։

ԵՊՀ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանից ստացած աշխատավարձը կազմել է 2 միլիոն 666 հազար դրամ, և Հայէկոնոմ բանկից՝ 5 միլիոն 400 հազար դրամ է ունեցել որպես եկամուտ։

hayt

Իսկ ահա նրա կինը՝ Անահիտ Մինասյանը, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ  ևս հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ մեկ բնակարան, բացի դրանից՝ 2480 եվրո, 1089 ԱՄՆ դոլար։ Կանխիկ գումար՝ 3 միլիոն 500.000 դրամ, և աշխատավարձ՝ 1 միլիոն 700 հազար դրամ՝ ստացված «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ից։