Հեյդար Ալիևի զանգից հետո Կ․ Դեմիրճյանը քմծիծաղ էր տվել ու քթի տակ արտաբերել՝ «դուռակ»․ մի հարցազրույցի պատմություն

Կարեն Դեմիրճյանը եղել է այն առաջնորդներից մեկը, ով չափից ավել զուսպ էր, բայց երբ գալիս էր պահը կարողանում էր դիվանագիտորեն իր ասելիքը հասցնել հասցեատիրոջը։ Դեմիրճյանը իր հարցազրույցներում փորձում էր աղմկահարույց մտքեր չարտահայտել, փոխարենը՝ եթե ասելիք էր ունենում, անձամբ էր հանդիպումներ կազմակերպում ու իր ասելիքը ասում։

karen-demichyan

Տարիներ առաջ տված մի հարցազրույցի ժամանակ՝ Կարեն Դեմիրճյանը խոսել էր Արցախի մասին ու ասել, որ Արցախի ժողովուրդը երբեք չի լքելու իր բնականավայրը։ Նրանց իրենց հողից հանել երբեք ոչ մեկին չի հաջողվելու։ Նրանք այնքան ամուր են կառչած իրենց հողին, որ անգամ թշնամին չի կարողանա այդ ժողովրդին արմատախիլ անել։ Այս հարցազրույցից անմիջապես հետո Դեմիրճյանին հայտնում են, որ Հեյդար Ալիևը ցանկանում է հեռախոսազրույց ունենալ ձեր հետ։

karen-demichyan

Նախագահը բնականաբար համաձայնվում է ու զրույցը տեղի է ունենում։ Այդ զանգը պատահական չի լինում։ Անհանգստացած Ալիևը խնդրել էր գործընկերոջը Արցախի հարցով շատ զգույշ խոսել։ Ասում են այդ զանգից հետո, Դեմիրճյանը քմծիծաղ է տվել, մի գեղեցիկ բառ ասել քթի տակ ու գնացել պաշտոնական մեկ այլ հանդիպման։