nakhararner

Սեյրան Օհանյանը վստահեցնում է, որ իր պաշտոնավարման ժամանակ կրճատել է միայն կենտրոնական ապարատի հաստիքները:

davit-tonoyan

«Ժամանակին բանակի հաստիքները, որ կրճատում էիք, 2016, 2017-ից մինչեւ 2020 թվականները սանիտարական ծառայության հաստիքները ո՞նց կրճատեցիք` տարհանման խմբերի առաջնագծից մինչեւ հոսպիտալ բերող, դա քանի՞ կյանք արժեցավ: Ես այնքան հարցեր ունեմ, թող հլը փորձեն աչքերիս մեջ նայեն ու ասեն իրենց «խելացի» մտքերը»

Նախկին ՊՆ նախարար «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հարցրեցին՝ ձեր պաշտոնավարման ժամանակ այդ հաստիքները կրճատվե՞լ են: Նա պատասխանեց, որ բանակի բուժծառայությունը տարիների ընթացքում կատարելագործվել է. «Իմ ժամանակահատվածում մինչեւ յուրաքանչյուր ստորաբաժանում, վաշտ ունեցել են հաստիքային սանհրահանգիչներ: Այդ սանհրահանգիչները նույնիսկ նախկինում չեն եղել, եղել են արտահաստիքային:

seyran-ohanyan

Նախկին պատերազմի փորձը ցույց է տվել, որ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվելուց եւ զոհվելուց հետո մարտական գործողությունների թեժ կետից որոշ անձինք դուրս են գալիս այդ պատրվակով եւ լքում են մարտական գործողությունների դաշտը: Այդ արտահաստիքային սանիտարները նաեւ նախատեսված են նրա համար, որ մարտական գործողությունների դաշտից տարհանեն զոհերին եւ վիրավորներին: