3.8 միլիոն դոլար, 2 նոր առանձնատուն 1 տարում և այլն. որտեղի՞ց ՔՊ նախկին պատգամավորին նման ահռելի կարողությունը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը այսօր ներկայացրեց փաստեր այն մասին, որ Արթուր Մանուկյանը կեղծել է կենսագրությունը, քանի որ նրա ներկայացրած ֆինանսական տվյալներում կասկածելի դրվագներ կան:

artur

Արթուր Մանուկյանը ՔՊ պատգամավոր է դարձել 2019-ի կեսերին և աշխատել է մինչև վերջին արտահերթ ընտրությունները: Պաշտոնյաների հայտարարագրերի ռեեստրում  ներկայացված են վերջինիս ունեցվածքի մասին տվյալները երկու տարվա համար էլ: Ըստ պաշտոնական տեղեկատվության ՝ Արթուր Մանուկյանը 2019 թվականին ունեցել է մեկ բնակարան Նոր Նորքում, տարվա սկզբին բանկային հաշվին գումար չի ունեցել, ավարտին եղել է 41 ԱՄՆ դոլար, իսկ կանխիկ միջոցները մնացել են անփոփոխ՝ 28 ԱՄՆ դոլար, մոտ 250 հազար դրամի վարկ է վերցրել բանկերից:

Artur_Manukyan

Իսկ ահա 2020 թվականին, պաշտոնյայի կյանքը միանգամից բարելավվում է: Նա ձեռք է բերում մաինագամից երկու բնակարան Պտղնի գյուղում, մեկը 4.5, մյուսը՝ 8.5 միլիոն դրամ: Ձեռք է բերում նաև մեքենա, որի արժեքի մասին տվյալները բացակայում են: Իսկ ահա բանկային հաշվին տարեսկզբին ունեցել է 3,803,657.00 ԱՄՆ դոլար, որը տարվա վերջին, փաստացի, ամբողջությամբ հանել է՝ թողնելով 76 ԱՄՆ դոլար, կանխիկ գումար չի ունեցել: Նշենք, որ որպես եկամտի աղբյուր նշված է ԱԺ-ն, որից այդ տարում Մանուկյանը ստացել է 8 միլիոն ՀՀ դրամ, կամերային երաժշտության ազգային կենտրոնից՝ 2 միլիոն դրամ, և ևս երեք հաստատություն, որոնցից ստացված ընդհանուր գումարը կազմում է 200 հազար դրամ: