ՔՊ-ի հասունացրած նոր օլիգարխը շուտով ասպարեզ դուրս կգա

Նարեկ Նալբանդյանը ՔՊ-ի ձեռքով օլիգարխ է դառնում: Եթե Նարեկ Նալբանդյան անունը ոչինչ չի ասում, հիշեցնենք, որ նա վերջերս 5 միլիարդ դրամով ձեռք է բերել «Գոլդեն փելես» հյուրանոցը: Ընդ որում, ձեռք է բերել վարկային միջոցների հաշվին, այսինքն՝ բանկերն են աջակցել, որ նա նման թանկ գնում անի:

Narek-Nalbandyan

Մինչեւ գործարար ոլորտ մտնելը Նարեկ Նալբանդյանը սովորական քննիչ է եղել եւ սերտ կապեր է ունեցել նախորդ իշխանությունների երեւելի դեմքերի հետ: 

Հիշեցնենք, որ ձվի շուկայում դեմպինգի իրականացումը եւս կապվում է նորահայտ օլիգարխի՝ Նարեկ Նալբանդյանի անվան ու նրա տնօրինության տակ անցած «Շիրակ» թռչնաֆաբրիկայի հետ: «Ձվի գինն իջեցրել է ընդհուպ մինչեւ 25 դրամ: 

547568679

 Նարեկ Նալբանդյանին անխոցելի օլիգարխ են դարձնում կառավարության թողտվությամբ․ «Բացի «Գոլդեն փելեսից», նրան են պատկանում նաեւ «Շիրակ» թռչնաֆաբրիկան, երկու ալրաղաց, տրանսպորտային մեկ ընկերություն, որոնք այս պահին աշխատում են մինուսով: Ինքն էլ հարկերից ազատված է»: